Դերասանուհի Սոֆյա Պողոսյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Սոֆյան պատկերված է ամուսնու՝ դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի հետ։ Զույգը ջերմ գրկախառնված է։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու բազմաթիվ դրական խոսքեր ուղղել զույգին. «Շատ գեղեցիկ, համապատասխան զույգ», «ամենաներդաշնակ, ամենաանթերի զույգ»։
հրապարակված կադրում դերասանուհին կրում էր ճերմակ տոպ, պուտավոր տաբատ։ Նա արձակել էր վարսերը, քնքուշ շպար նախընտրել։ Հրապարակմանը կից Սոֆյան անգլերեն լեզվով կատարել էր հետեւյալ գրառումը․ «Կյանքը ոչ թե ինքդ քեզ գտնելու մասին է, այլ՝ ինքդ քեզ ստեղծելու»։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել դերասանուհուն. «Միշտ օրիգինալ», «Հրաշք», «Գեղեցկուհի», - գրել էին օգտատերերը։