Դերասանուհի Սոֆյա Պողոսյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Սոֆյան պատկերված է ամուսնու՝ դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի հետ։ Լուսանկարն արվել է Թբիլիսիում։ Գեղեցիկ զույգը մեղմ գրկախառնված է ու ոճային հագուստ է կրում։ Մեկնաբանություններում հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել. «Դուք ստեղծված եք միմյանց համար», «գեղեցիկ զույգ»։

 

Ավելի վաղ հրապարակված լուսանկարն արվել էր Նոր տարվա գլխավոր ատրիտուբտներից մեկի՝ տոնածառի ֆոնին։ Սոֆյան կաշվե հագուստ էր ընտրել, որն ընդգծել էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Հմայիչ դերասանուհին արձակել էր մազերը, նախապատվություն տվել վառ շպարին։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ վզնոց, թեւնոց եւ ականջօղեր։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել դերասանուհուն։ «Ձեր գեղեցկությունն անիրական է»,- գրել էր օգտատերերից մեկը։