Դերասանուհի Սոֆյա Պողոսյանն ընտանեկան ջերմ կադրեր է հրապարակել։
Իր միկրոբլոգում հրապարակված հոլովակում Սոֆյան պատկերված է ամուսնու՝ դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի հետ։ Կադրերն արվել են բնության գրկում։ Գեղեցիկ զույգը մեղմ գրկախառնված է։ «Կարեւորը քաոսում հանգիստ գտնելն է»,- գրել է Սոֆյան։ Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Հիանալի զույգ», «Ինչքան շատ սեր կա Ձեր աչքերում»։