Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամուսնու հետ։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանը ջերմ գրկել է կնոջը՝ Սոֆյային։ Ընտանեկան լուսանկարին կից դերասանուհին կատարել է հետեւյալ գրառումը․ «Ժամանակ գտեք միմյանց համար, նույնիսկ ամենազբաղված աշխատանքային օրվա ընթացքում»։
Օրեր առաջ հրապարակված կադրերում Սոֆյան սպիտակ կոստյում էր ընտրել։ Հմայիչ դերասանուհին հավաքել էր մազերը, նուրբ շպարն ընդգծել էր գեղեցկությունը։ Սոֆյան խոշոր ականջօղեր էր ընտրել ու նուրբ աքսեսուարներ։ «Անձրեւից հետո միշտ ծիածան է բացվում»,- հրապարակումն անգլերենով մակագրել էր Սոֆյան, իսկ հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել նրան։