Դերասանուհի, մոդել, գեղեցկուհի Սոֆյա Պողոսյանը միկրոբլոգի իր էջում վերջերս բավականին ակտիվ է։ Նա կարողանում է իր հրապարակումների միջոցով հետեւորդների, երկրպագուների հետաքրքրության կենտրոնում լինել: Նրա հրապարակումները հիմնականում վերաբերում են իր ոճային փոփոխություններին, առօրյային, ժամանացին, հանգստին:
Սոֆյա Պողոսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է սիրելիի՝ դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի հետ։ Զույգը ջերմ գրկախառնված է։ Սոֆյան կրում է ջինսե տաբատ, բաց վարդագույն երանգի, ծաղկավոր վերնաշապիկ եւ պիջակ։ Սիրառատ կադրին կից դերասանուհին անգլերեն լեզվով կատարել է հետեւյալ մեկնաբանությունը․ «Սեր՝ աշխատանքի ընթացքում»։