Դերասան Դավիթ Աղաջանյանը եւ երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը հայկական շոու-բիզնեսի ամենագեղեցիկ զույգերից են։ Նրանք հաճախ են կիսվում համատեղ ջերմ լուսանկարներով։

Այս անգամ ընտանեկան կադրով կիսվել է Աննա Դովլաթյանը։ Նրա միկրոբլոգում հրապարապկված կադրերն արված են մեքենայում։ Աննան կապույտ բլուզ է կրում եւ սեւ լայնեզր գլխարկ։ Նրա կերպարն ամբողջացնում են գեղեցիկ շպարն ու արեւային ակնոցը։ Հետեւորդները գնահատել են համատեղ լուսանկարն ու բազմաթիվ հաճոյախոսություններ արել զույգին։