Դերասան Դավիթ Աղաջանյանը եւ երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը հայկական շոու-բիզնեսի ամենագեղեցիկ զույգերից են։ Նրանք հաճախ են կիսվում համատեղ ջերմ լուսանկարներով։
Այս անգամ ընտանեկան լուսանկարով կիսվել է Աննա Դովլաթյանը։ Instagram-յան էջում հրապարակված կադրերում Աննան կապույտ զգեստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Նա պարզ սանրվածք է ընտրել ու արտահայտիչ շպար։ Դավիթ Աղաջանյանը նախապատվություն է տվել կոստյումին։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու բազմաթիվ հաճոյախոսություններ արել։ «Ամենասիրուն, ներդաշնակ, ճաշակով զույգ», «հեքիաթային»,- գրել են նրանք։