Երգչուհի, դերասանուհի, հանդիսավար Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայանալով ամուսնու՝ դերասան, հանդիսավար Դավիթ Աղաջանյանի հետ։
Իր Instagram-ում հրապարակված կադրում դերասանուհին կրում է սեւ երանգի, ուսերը բաց, երեկոյան զգեստ։ Կերպարն ամբողջացնում են հագսուտի գույնի բարձրակրունկներն ու պայուսակը։ Աննան Վառ շպարով է։ Իսկ Դավիթը կրում է կոստյում։ Հրապարակմանը կից գեղեցկուհի Աննան գրել է․ «Ողջույն»։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարներում դերասանուհին ներկայացել էր սպորտային կերպարում, նա կրում էր սպորտային ոճի, սեւ երանգի տաբատ, կաթնագույն վերնազգեստ։ Կերպարը համալրել էին ճերմակ սպորտային կոշիկները, նույն երանգի պայուսակն ու սպորտային գլխարկը։