Դերասան Դավիթ Աղաջանյանը եւ երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը հայկական շոու-բիզնեսի ամենագեղեցիկ զույգերից են։ Վերջերս ամուսինները հանգստի էին մեկնել Թաիլանդ, որտեղից հասցրել են կիսվել սիրառատ լուսանկարներով։

Այս անգամ Instagram-յան էջում նոր լուսանկար է տեղադրել Դավիթ Աղաջանյանը։ Հանգստի ընթացքում արված լուսանկարում զույգը մեղմ գրկախառնված է։ Աննա Դովլաթյանն, ինչպես միշտ, ոճային կերպարում է. նա սպիտակ տոպ է ընտրել եւ նույն գույնի բարձր գոտիով տաբատ։ Կերպարն ամբողջացրել է լայնեզր գլխարկը։

Ավելի վաղ Աննա Դովլաթյանը կիսվել էր լուսանկարով, որում զույգը պատկերված էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Աննան սպիտակ հագուստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ «Սիրելիներս, սա այն լողափն է, որտեղ Լեոնարդո դի Կապրիոն նկարահանվել է «Լողափ» ֆիլմում, եւ հենց այս կղզին HOLLYWOOD-ը վարձում է նկարահանումների համար»,- մեկնաբանություններում գրել էր նա։