Հայկական շոու-բիզնեսի ամենագեղեցիկ զույգերից մեկը՝ Աննա Դովլաթյանն ու Դավիթ Աղաջանյանը, սպասում է առաջնեկի ծնունդին։
Ապագա մայրիկը նոր ֆոտոշարքից լուսանկարներ է հրապարակել, որոնցում նուրբ ու հմայիչ կերպարում է։ Նա եթերային զգեստ է կրում, արձակել է գեղեցիկ հարդարված մազերն ու նուրբ շպար ընտրել։ «Ժամանակն է նոր պատմություն գրելու»,- հրապարակումն անգլերենով մակագրել է Աննան։ Կադրերից մեկում նա պատկերված է ամուսնու հետ։
Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին կարմիր, պուտավոր զգեստ էր կրում։ Դերասան Դավիթ Աղաջանյանի կինը լայնեզր գլխարկ էր ընտրել ու արձակել մազերը։ Նա նվազագույն շպարով էր, կերպարն ամբողջացնում էր ոճային արեւային ակնոցը։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին արել ապագա մայրիկին։