Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին, որը սպասում է առաջնեկի ծնունդին, կարմիր, պուտավոր զգեստ է կրում։ Դերասան Դավիթ Աղաջանյանի կինը լայնեզր գլխարկ է ընտրել ու արձակել մազերը։ Նա նվազագույն շպարով է, կերպարն ամբողջացնում է ոճային արեւային ակնոցը։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են արել ապագա մայրիկին։