Ռեփեր Միշոն ու նրա կինը՝ ԱՄՆ-ում հայտնի հաղորդավարուհի եւ լրագրող Սոնա Հովհաննիսյանը, շուտով առաջին անգամ ծնողներ կդառնան։ Հայկական շոու-բիզնեսի ամենագեղեցիկ զույգերից մեկի ընտանիքում սպասվող համալրման մասին հայտնի դարձավ նոյեմբերին, երբ Սոնան սոցիալական ցանցի իր էջում հրապարակում արեց։

Այսօր Սոնան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։ Հմայիչ հաղորդավարուհին վանդակավոր հագուստ է ընտրել, մոխրագույն վերնազգեստ։ «Գուշակո՞ւմ ենք՝ տղա է, թե աղջիկ»,- հրապարակումը մակագրել է Սոնան։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Սոնան տեսանյութ էր հրապարակել, որում նկատելի էր նրա կլորացած որովայնը։ Հետեւորդները շտապել էին շնորհավորել զույգին եւ բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։