Հաղորդավարուհի, դերասանուհի Մերի Մակարյանը, որն ամուսնությունից հետո տեղափոխվել եւ բնակվում է Լոս Անջելեսում, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր դասական կերպարը։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Մերին, որը սպասում է առաջնեկի ծնունդին, սեւ հագուստ է կրում, որը համադրել է բաց գույնի բարձրակրունկ կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ պայուսակ եւ թեւնոցներ, ինչպես նաեւ դիմահարդարումը, որն ընդգծել է դերասանուհու գեղեցկությունը։