Դերասանուհի Աննա Դովլաթյանը կիսվել է նոր ընտանեկան լուսանկարով։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում Աննան պատկերված է ամուսնու՝ դերասան Դավիթ Աղաջանյանի հետ։ Գեղեցիկ զույգը մեղմ գրկախառնված է։ Դերասանուհին վառ կերպար է ընտրել։ Նա սպիտակ բլուզ է կրում եւ գեղեցիկ սանրվածքով է։ Աննա Դովլաթյանը նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին, կերպարն ամբողջացրել խոշոր ականջօղերով ու գլխազարդով։