«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը կիսվել է նոր լուսանկարներով։
Կադրերն արվել են հղիության ընթացքում եւ դրանից հետո՝ արդեն փոքրիկ Ալեքին գրկած։ «Անհավատալի է բայց փաստ. աղջկաս ունենալով հանդերձ՝ չեմ կարողացել պատկերացնել անգամ, որ այս հրաշքը շուտով իմ ձեռքում է լինելու։ Դու իմ փոքիկ բայց անվերջանալի երջանկություն` Ալեք»,- հրապարակումը ջերմ մակագրել է Լուսինեն։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Լուսինեն փալուն զգեստ էր կրում, որն ընդգծել էր երկու երեխաների մայրիկի գեղեցիկ կազմվածքը։ Նա զգեստը համադրել էր երկարաճիտ կոշիկների հետ։ Լուսինեն պարզ սանրվածք էր ընտրել, իսկ նուրբ շպարն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Լուսանկարներն արվել էր Նոր տարվա գլխավոր ատրիբուտներից մեկի՝ տոնածառի ֆոնին։ Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին գրել, իսկ նրանցից մեկը նշել էր. «Անհավանական է, որ ընդամենը ամիսներ առաջ բալիկ եք ունեցել»։