«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր ֆոտոշարք է հրապարակել` ներկայանալով գրավիչ կերպարում:
Կադրերում Լուսինեն կրում է վարդագույն կարճ զգեստ և նույն գույնի բարձրակրունկներ: Նա նախընտրել է իր լուքն ամբողջացնել վառ դիմահարդարմամբ և խոշոր զարդերով:
«Մենք ինքներս ենք ստեղծում մեզ,կառուցում մեր տեսակը,կառավարում մեր հույզերն ու ապրումները…եւ դա մեր գեղեցկության կերտման անընդհատ շարժումն է»,- ֆոտոշարքին կից գրել է երիտասարդ մայրիկը: