«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը իր ինստագրամյան էջի սթորի բաժնում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է իր աշնանային կերպարը։
Հրապարակված լուսանկարում Լուսինեն սպիտակ տաբատ է կրում, որը համադրել է կանաչ վերնաշապիկի հետ։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու բարձրակրունկներ ընտրել։
Հրապարակմանը կից նա գրել է.
«Շատ եմ սիրում իմ քաղաքը, իմ ընկերներին եւ նրանց հետ անցկացրած այս հրաշալի երեկոները»: