«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը վերջին շրջանում աչքի է ընկնում ընտանեկան ջերմ լուսանկարներով, հատկապես՝ հրապարակումներով եւ գրառումներով, որտեղ գեղեցկուհին ընտանիքի, ամուսնու, դստեր եւ որդու հետ է։

Instagram-յան էջում հրապարակված նոր կադրում Լուսինեն պատկերված է մեքենայի մեջ։ Երկու երեխաների գեղեցկուհի մայրիկը լուսանկարում կրում է բաց երանգի տաք մուշտակ, նա նուրբ շպարով է․ բալագույն շրթներկ, թեթեւ ընդգծված աչքեր։ Հրապարակմանը կից Լուսինեն գրել է․ «Գժական կիրակի»։

 

Ավելի վաղ Լուսինեն վերահրապարակել էր քրոջ՝ Իրինայի տեղադրած լուսանկարը։ Հմայիչ քույրերը պատկերված էին նախաճաշի ընթացքում։ «Նախաճաշ սիրելի քույրիկիս հետ»,- այսպես էր մակագրված լուսանկարը։