«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005», հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում կիսվել է իր մտքերով։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Լուսինեն հավաքել է մազերը, նուրբ շպար ընտրել։ «Ես այս մեկուսացման ընթացքում պետք է ասեմ ,որ շատ բան չեմ հասցրել անել: Նոր լեզու չեմ սովորել , հավատացեք նունիսկ նոր գիրք չեմ հասցրել կարդալ։ Օրս կայծակնային արագությամբ է անցնում ինձ մոտ: Մի քանի ֆիլմ եւ սերիալ եմ դիտել եւ շաբաթվա մեջ մի երկու անգամ մարզվել: Ես այդպես էլ չհասկացա այն արտահայտությունը, թե ինչ լավ է որ շատ ժամանակ ունեմ, թե մտածելու, թե ինքս ինձ հետ լինելու: Երեւի ես այդ ազատ ժամանակը այդպես էլ չունենամ ... հիմա դա լա՞վ է թե՞ վատ»,- գրել է նա։

 

Օրեր առաջ հրապարակված կադրում Լուսինե ջերմ կադրեր էր հրապարակել։ Կադրում Լուսինեն պատկերված էր ամուսնու, դստեր՝ Արիանայի եւ որդու հետ։ Նրանք ջերմ ժպտում էին։ «Իմ 8 ամսական մեծ տղան՝ Ալեքը»,- մեկնաբանություններում գրել էր նա։