Երգչուհի Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին սեւ տաբատ է կրում եւ շապիկ, որոնք համադրել է բաց գույնի պիջակի հետ։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ ակնոց, թեւնոցներ։ Հրապարակված կադրերն արվել են Ֆրանսիայում։ Հետեւորդները հաճոյախոսություններ են արել Սիրուշոյին. «Գեղեցիկ ու արեւոտ կին», «անկրկնելի»։
Օրեր առաջ հրապարակված կադրերում Սիրուշոն պատկերված էր որդու հետ։ Սիրուշոն գլուխը հենել էր որդու ոտքերին, վերջինս էլ ձեռքը մեղմ դրել էր մոր գլխին։ Երգչուհին առանց շպարի էր, իսկ հրապարակմանը կից գրել էր․ «Նրանը»։