Երգչուհի Սիրուշոն Ինստագրամի իր էջում կիսվել է նոր ֆոտոշարքով և հիացրել երկրպագուներին:
Կադրերում երգչուհին կրում է խորը դեկոլտեով մուգ նարնջագույն զգեստ և իր «Պռեգոմեշ» ապրանքանիշի արծաթյա զարդեր: Նրա վարսերն արձակված են, իսկ հրապուրիչ կերպարն ամբողջացրել է վառ շպարը:
Հրապարակմանը կից Սիրուշոն գրառում չի կատարել, իսկ մեկնաբանություններում հետևորդները շտապել են հիացական խոսքեր հղել նրան. «Ամենասիրուն»,- նման մեկնաբանություն է թողել Սիրուշոյի երկրպագուներից մեկը: