Երգչուհի Լիլիթ Կարապետյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հրապուրիչ կերպարում։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին կրում է սեւ երանգի հանդերձանք։ Նրա վարսերը հավաքված են, նախընտրել է բալագույն շրթներկ։ Հրապարակմանը կից նա մեջբերել է Մարկ Տվենին․ «Բախտը կյանքում մի անգամ թակում է յուրաքանչյուր մարդու դուռը, բայց շատ դեպքերում մարդն այդ ժամանակ նստած է լինում հարևան գինետանը և չի լսում այդ թակոցը»: