Երգչուհի Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Դուբայում։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին սեւ շապիկ է կրում, վառ գույնի պիջակ։ Սիրուշոն արձակել է մազերը եւ արեւային ակնոց է կրում։ Կերպարն ամբողջացրել են խոշոր աքսեսուարները՝ վզնոց եւ ականջօղ։ «Վերջին նկարահանման օրը Դուբայում եւ թռիչք։ Թռիչքից առաջ եւս մեկ նկարահանում ունենք»,- գրել է նա։
Ավելի վաղ երգչուհին ներկայացել էր հմայիչ կերպարում։ Սիրուշոն կրում էր ամառային գեղեցիկ զգեստ, սեւ երանգի ժակետ։ Նա կերպարը համադրել էր զարդերի եւ արեւային ակնոցի հետ։ Երգչուհին հրապարակմանը կից գրել էր․ «Տարբեր հանդիպումների ժամանակ հպարտորեն կրում եմ մեր նոր հավաքածուի օղերը»։ Սիրուշոյի երկրպագուները եւս անմասն չէին մնացել եւ մեկնաբանությունների հատվածում գրել են․ «Գեղեցկություն», «Սիրուն», «Հրաշք», «Գեղեցկուհի», «Շքեղ», «Քնքուշ աղջիկ»։