Դերասանուհի Անժելա Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամանորյա կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին երեկոյան կարճ զգեստ է կրում։ Սեւ զգեստն Անժելան համադրել է նույն գույնի բարձրակրունկների հետ։ Դերասանուհին նախապատվություն է տվել մարգարտյա աքսեսուարներին՝ վզնոց եւ թեւնոց։ Նա հավաքել է մազերը, արտահայտիչ շպար ընտրել՝ շուրթերն ընդգծելով կարմիր շրթներկով։ «Շնորհավոր Սուրբ ծնունդ»,- հրապարակումն անգլերենով մակագրել է դերասանուհին, որը վերջին տարիներին Միացյալ Նահանգներում է բնակվում։