Դերասանուհի Անժելա Սարգսյանը, որն արդեն տեւական ժամանակ է՝ դստեր հետ բնակվում է Լոս Անջելեսում, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։
Իր միկրոբլոգի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում Անժելան սպիտակ, պուտավոր զգեստ է կրում։ Դերասանուհին այն համադրել է նույն երանգի լայնեզր գլխարկի հետ։ Կերպարն ամբողջացրել են խոշոր վզնոցը, ժամացույցն ու թեւնոցները։ Լուսանկարները մեկնաբանված չեն։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Անժելան պատկերված էր յուրօրինակ կառույցի ֆոնին։ Դերասանուհին բաց վարդագույն սպորտային տաբատ էր կում, որը համադրել էր սպիտակ շապիկի եւ մոխրագույն վերնազգեստի հետ։ Կերպարն ամբողջացնում էր բաց գույնի գլխարկը։