Երգչուհի, դերասանուհի, հաղորդավարուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին բաց գույնի, բարձր գոտիով տաբատ է կրում, որը համադրել է ծաղկային պրինտով տոպի հետ։ Աննան պարզ սանրվածք է ընտրել, իսկ դիամհարդարումն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Դերասանուհին կերպարն ամբողջացրել է նուրբ վզնոցով։ Աննան լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են արել նրան։
Օրեր առաջ հրապարակված լուսանկարում հմայիչ դերասանուհին պատկերված էր լողավազանում։ Կադրերն արվել էին գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ «Ոգեշնչում»,- մեկնաբանություններում գրել էր նա։ Աննայի լուսանկարը հիացրել էր հետեւորդներին. նրանք բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել։ «Հիասքանչ»,- նշել էր նրանցից մեկը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
4
SHARES
|