Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ ու էլեգանտ կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարներում դերասանուհին վառ կարմիր, ուսերի հատվածում բաց զգեստ է կրում։ Այն ընդգծել է Աննայի գեղեցիկ կազմվածքը։ Նա բարձրակրունկ կոշիկներ է կրում եւ նուրբ վզնոց։ Կերպարն ամբողջացրել է վառ շպարը. շուրթերը ներկված են կարմիր շրթներկով։ Մեկնաբանությունների հատվածում Աննան օգտագործել է «կյանքը գեղեցիկ է» հեշթեգը։
Օրեր առաջ հրապարակված լուսանկարներում դերասանուհին զոլավոր շրջազգեստ էր կրում եւ կոստյում: Ոճային դերասանուհին դրանք համադրել էր սպիտակ սպորտային կոշիկների հետ: Կերպարն ամբողջացնում էին լայնեզր գլխարկը եւ սեզոնի ամենաթրենդային պայուսակներից մեկը: Աննա Դավլաթյանը նախապատվություն էր տվել նուրբ զարդերին՝ վզնոց, ժամացույց եւ թեւնոց: «Ողջույն»,- լուսանկարը մակագրել էր նա: