Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Աննան սեւ հագուստ է կրում եւ նույն գույնի պիջակ։ Նա արձակել է մազերը, զոլավոր գլխարկ ընտրել։ Դերասան Դավիթ Աղաջանյանի կինը նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին, կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ ժամացույց եւ վզնոց։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ արել Աննային. «Գեղեցիկ», «Շատ անուշիկ աղջիկ եք»։

 

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աննան պատկերված էր ամուսնու՝ Դավիթ Աղաջանյանի հետ։ Ամուսինները, որոնք սպասում են իրենց առաջնեկին, մեղմ գրկախառնված էին։ Աննան ոճային հագոստով էր։ Նա բաց երանգի տաբատ էր կրում, պիջակ, իսկ կերպարն ամբողջացրել էր ոճային բերետով եւ փոքրիկ, թրենդային պայուսակով։ Հրապարակմանը կից Աննա գրառում չէր կատարել, սակայն երկրպագուներն ակտիվ էին գտնվել՝ գրելով․ «Հայաստանի ամենագեղեցիկ զույգը», «Հրաշք զույգ», «Ամենասիրուններ», «Շատ գեղեցիկ զույգ եք»։ «Ինչ լավն եք», - մեկնաբանությունների հատվածում գրել էր Մանո Գրիգորյանը։