Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ձմեռային կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին ամբողջությամբ սպիտակ հագուստ է կրում։ Նա արձակել է մազերը, որպես աքսեսուար՝ արեւային ակնոց ընտրել։ Կերպարն ամբողջացրել է արտահայտիչ շպարը. Աննան մուգ գույնի շրթներկ է ընտրել։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ արել Աննային. «Տիկնիկ», «գեղեցկուհի»։
Օրեր առաջ հրապարակված կադրերում Աննան սպիտակ հագուստ էր կրում։ Նա նախապատվություն էր տվել թափանցիկ բարձրակրունկներին։ Կերպարն ամբողջացնում էին գեղեցիկ սանրվածքն ու շպարը, ինչպես նաեւ ականջօղերը։ «Սքանչելի»,- հրապարակումը մեկնաբանել էր հետեւորդներից մեկը։