Դերասանուհի Անժելա Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր դասական կերպարը։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ վերնաշապիկ է կրում, բաց գույնի պիջակ։ Անժելա Սարգսյանն արձակել է մազերը եւ ակնոց է կրում։ Դերասանուհին, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է բնակվում, նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին՝ ընդգծելով աչքերն ու շուրթերը։