Տաղանդավոր, երիտասարդ երգչուհի Էմմին, ով ամուսնությունից հետո տեղափոխվել եւ ընտանիքի հետ բնակվում է Լոս Անջելեսում, միկրոբլոգի իր էջում բավականին ակտիվ է։ Նա իր էջի հետեւորդներին, ինչպես նաեւ երկրպագուներին հրապարակումների միջոցով տեղեկացնում է աշխատանքային գործունեության, պատմում է երեխաների ժամանցի մասին, կիսվում՝ իր զգացմունքներով։
Էմմին իր Instagram-ի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է հմայիչ, ամառային կերպարում։ Երգչուհին կրում է ճերմակ կիսատաբատ, նույն երանգի վերնաշապիկ։ Կերպարն ամբողջացնում են սպիտակ սպորտային կոշիկները։
Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում Էմմին սեւ, երկար զգեստ էր կրում, որը համադրել էր նույն գույնի լայնեզր գլխարկի հետ։ Որպես սանրվածք՝ նա հյուսքեր էր ընտրել, իսկ կերպարն ամբողջացնում էին սպիտակ սպորտային կոշիկները։ «Յուրահատուկ», «հիասքանչ»,- մեկնաբանություններում գրել էին հետեւորդները։