Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բեմական կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում երգչուհին վառ ու ոճային կերպարում է։ Նա կարմիր զգեստ է կրում, որն ընդգծում է հիասքանչ կազմվածքը։ Իվետան այն համադրել է նույն գույնի պիջակի եւ երկարաճիտ կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացնում են գեղեցիկ սանրվածքն ու արտահայտիչ շպարը. շուրթերն ընդգծված են կարմիր շրթներկով։

 

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին ամառային կերպարում էր։ Նա հետաքրքիր գունային լուծումներով զգեստ էր կրում, որն ընդգծում էր գեղեցիկ կազմվածքը։ Իվետա Մուկուչյանը կարմիր պայուսակ էր ընտրել, արձակել մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։