Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է ձյունածածկ բնապատկերի ֆոնին։ Նա ձմեռային կերպարում է՝ գունավոր բլուզ, բեժ վերարկու։ Իվետան արձակել է մազերը, որպես աքսեսուար՝ արեւային ակնոց ընտրել։ «Որսալով արեւը»,- հրապարակումը մակագրել է միշտ ոճային երգչուհին։
Ավելի վաղ Իվետան ջերմ լուսանկար էր հրապարակել մայրիկի հետ ու շնորհավորել նրա ծննդյան օրը։ «Ծնունդդ շնորհավոր, մեր Սիսի։ Դու այն մարդն ես, ով մեզ համախմբած է պահում լավ եւ վատ օրերին... Մեր ուժի եւ սիրո աղբյուր, առողջ եղիր: Մենք սիրում ենք քեզ, մամ»,- գրել էր Իվետան։ Հետեւորդները միացել էին շնորհավորանքներին ու բազմաթիվ բարեմաղթանքներ գրել։