Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով իր համերգային կերպարը։

Երգչուհին, որը միշտ առանձնանում է իր ոճային կերպարներով, փայլուն բոդի է կրում, որը համադրել է հետաքրքիր վերնազգեստի հետ։ Իվետան հագուստը համադրել է սեւ, երկարաճիտ բարձրակրունկների հետ։ Նա պատկերված է ելույթի ընթացքում, իսկ հրապարակման մեկնաբանություններում գրել է. «Ոչ ոք ավելի վայրի չի համբուրում, քան բարձրախոսը»։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են արել երգչուհուն։ «Հզոր կին, հպարտանում եմ քեզանով», «թագուհի», «սիրում եմ քո գեղեցկությունը»,- գրել են օգտատերերը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին երկար, կապույտ զգեստ էր կրում, որն առանձնանում էր խորը լանջաբացվածքով եւ կտրվածքով ոտքի հատվածում։ Իվետան զգեստը համադրել էր բարձրակրունկների հետ։ Նա հավաքել էր մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին՝ ընդգծելով շուրթերը։ Կերպարն ամբողջացրել էին շքեղ աքսեսուարները՝ գլխազարդ, վզնոց, ականջօղեր