Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարկված լուսանկարն արվել է վերելակում։ Դերասանուհին ամբողջությամբ սեւ հագուստ է կրում՝ հետաքրքիր բլուզ եւ պատռված ջինսե տաբատ։ Հագուստն ընդգծել է Լիայի գեղեցիկ կազմվածքը։ Կերպարն ամբողջացնում է սեզոնի ամենաթրենդային պայուսակներից մեկը։
Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Դերասանուհին պատկերված էր լողափին, եւ կադրում կարելի էր տեսնել գեղեցիկ մայրամուտը։ Լիան ոճային կերպար էր ընտրել՝ երկար փողքերով տաբատ, որը համադրել էր սպիտակ բլուզի հետ։ Մեկնաբանությունների հատվածում դերասանուհին մի քանի հեշթեգ էր օգտագործել, այդ թվում քաղաք, մայրամուտ, լողափ։