Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր սպորտային կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին սպորտային տաբատ է կրում, սեւ տոպ։ Աստղիկը դրանք համադրել է մարզակոշիկների հետ։ Երգչուհին, որը միշտ առանձնանում է իր ոճային կերպարներով, հավաքել է մազերն ու ակնոց է կրում։ Մեկնաբանություններում Աստղիկ Սաֆարյանը մեջբերել է Մայր Թերեզայի խոսքերը, իսկ հետեւորդները հաճոյախոսություններ են գրել նրան։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Աստղիկը մոխրագույն հագուստ էր կրում, որը համադրել էր ջինսե բաճկոնի հետ։ Երգչուհին արձակել էր մազերը, կրում էր արեւային ակնոց։ «Կապույտի երանգները»,- լուսանկարն անգլերենով մակագրել էր Աստղիկ Սաֆարյանը։ Երգչուհին վերջին շրջանում Իսպանիայում է գտնվում։