Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում երգչուհին սեւ զգեստ է կրում, որը բաց է ուսի հատվածուm եւ ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Երգչուհին վառ շպար է ընտրել. շուրթերն ընգծված են կարմիր շրթներկով։ Կերպարն ամբողջացրել են խոշոր աքսեսուարները՝ ականջօղեր։ «Բարի գիշեր»,- այս գրությամբ է ուղեկցվում հրապարակումը։