Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երգչուհին վառ գույնի, ոճային զգեստ է կրում։ Աստղիկ Սաֆարյանն արձակել է մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ ականջօղերը։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին կրում էր ջինսե կիսատաբատ, ինչն ընդգծել էր նրա սլացիկ ոտքերն ու գեղեցիկ արեւայրուքը, մուգ երանգի բլուզ։ Ոճային երգչուհին արձակել էր վարսերը, իսկ կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։