Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում գրավիչ կերպարում է։
Isntagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին սեւ-սպիտակ բլուզ է կրում, որը բաց է ուսի հատվածում։ Երգչուհին շքեղ սանրվածք է ընտրել եւ արտահայտիչ շպար. շուրթերը ներկված են կարմիր շրթներկով։ Հետեւորդները գնահատել են ոճային երգչուհու կերպարն ու նրան հաճոյախոսություններ գրել, օգտատերերից մեկը նշել է. «Հայկական Ջեյ Լոն ես դու, մեր սիրուն ջան»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ երգչուհին կիսվել էր ընտանեկան լուսանկարով ու ջերմ շնորհավորել մայրիկի ծննդյան օրը։ Կադրերում երգչուհին շքեղ տեսք ուներ, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Ծնունդդ Շնորհավոր, իմ Մամա, կներես, որ ինձ միշտ ԹՎՈՒՄ է, թե դու հավերժ ես։ Սիրում եմ քեզ շատ»։