Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Երգչուհին, որը վերջին շրջանում Իսպանիայում է գտնվում, կապույտ շապիկ է կրում եւ ջինսե բաճկոն։ Աստղիկ Սաֆարյանն արձակել է մազերը, հետաքրքիր նախշերով դիմակ է կրում։ Երգչուհին դիմահարդարված չէ։ «Կարանտին, օր 73»,- հրապարակումը մակագրել է նա։
Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին սպորտային սեւ տաբատ էր կրում, նույն գույնի տոպ։ Աստղիկ Սաֆարյանը հավաքել էր մազերը, արեւային ակնոց էր կրում, կերպարն ամբողջացնում էին մարզակոշիկները։ Երգչուհին, որը վերջին ամիսներին Իսպանիայում է գտնվում, լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին գրել. «Շատ գեղեցիկ կազմվածք»։