Աստղիկ Սաֆարյանը հայկական շոու-բիզնեսի այն ներկայացուցիչներից է, որի ոչ միայն ձայնով, այլեւ գեղեցիկ լուքերով, նրբագեղ ճաշակով կարելի է անվերջ հիանալ: Աստղիկն իր՝ ոճն ու ճաշակը հաճախ ցուցադրում է Instagram-ի էջում՝ հրապարակելով նոր լուսանկարներ ու տեսանյութեր, որոնք ուրախացնում են երգչուհու հետեւորդ-երկրպագուներին: Նրանք միշտ գնահատում են ոճային երգչուհու ամեն մի նոր լուքը։ Այն, որ երգչուհին գլխարկների սիրահար է, այլեւս գաղտնիք չէ ոչ երկրպագուների եւ ոչ էլ մեզ համար:
Ոճային երգչուհին իր միկրոբլոգում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է հրապուրիչ կերպարում։ Նա կրում է սպիտակ տոպ, նույն երանգի կարճ կիսաշրջազգեստ եւ մոխրագույնի ու սեւի համադրութամբ ջինսե բաճկոն։ Երգչուհու կերպարն ամբողջացնում են արծաթափայլ, նորաձեւ երկարաճիտները։
Ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգչուհին ասել էր․
«Մինչեւ 30-ը միշտ զերծ եմ մնացել համարձակ ֆոտոշարքերից, քանի որ դա կարող էր սխալ ընկալվել, բայց հիմա կարծում եմ, որ իմ՝ արտիստի մաքուր կերպարով եւ լավ վարքագծով կարող եմ ինձ թույլ տալ անել նման գեղեցիկ աշխատանքներ, քանի որ 30-ից հետո այդ նույն համարձակ քայլին գնալը շատ ավելի գովելի ու գնահատելի է յուրաքանչյուր կնոջ համար, այն առումով, որ հնարավոր է քեզ վրա աշխատելով ունենալ նման գեղեցիկ արդյունք, որը կարող ես ցույց տալ գեղեցիկ ֆոտոշարքով: Նման աշխատանքները նաեւ մոտիվացնող են շատ կանանց եւ աղջիկների համար, որպեսզի չկարծեն, թե 30-ից հետո կինը կորցնում է իր գրավչությունը…Չկա նման բան»: