Դերասանուհի Լիա Զախարյանն այս օրերին հանգսիտն է վայելում Իտալիայում, որտեղից արդեն իսկ հասցրել է կիսվել գրավիչ լուսանկարներով։
Instagram-յան էջում հրապարակված նոր լուսանկարում դերասանուհին ոճային կերպարում է։ Նա ծաղկային պրինտով զարդարված տոպ է կրում, որը համադրել է ջինսե շրջազգեստի հետ։ Լիան ցածրակրունկ կոշիկներ է ընտրել։ Կերպարն ամբողջացրել են փոքրիկ պայուսակն ու արեւային ակնոցը։ «Իտալիա»,- մեկնաբանությունների հատվածում այս հեշթեգն է օգտագործել դերասանուհին։