Երգչուհի Լիլուն, որը բնակություն է հաստատել Լոս Անջելեսում, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում երգչուհին սեւ տոպ է կրում եւ միջին երկարության, բաց գույնի շրջազգեստ։ Լիլուն վառ հագուստը համադրել է ամառային բարձրակրունկ կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացրել են սեւ պայուսակը եւ աքսեսուարները։ Լուսանկարը մեկնաբանված չէ, երգչուհին միայն մի քանի հեշթեգ է օգտագործել։

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարկված լուսանկարում Լիլուն պուտավոր հագուստ էր կրում, որը համադրել էր խոշոր ականջօղերի ու նուրբ վզնոցի հետ։ Կերպարն ամբողջացրել էր արտահայտիչ շպարը, որի հեղինակը, ինչպես նշել էր երգչուհին, հենց ինքն է։ Լուսանկարի վրա առկա էր նաեւ գրություն, որ լուսանկարն արվել է Կալիֆոռնիայում։