Երգչուհի Լիլուն նոր լուսանկար է հրապարակել՝ երկրպագուներին ու հետեւորդներին ներկայանալով առօրյա նուրբ կերպարում։
Միկրոբլոգի էջում տեղադրված կադրում երգչուհին, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է բնակվում, կրում է սեւ հագուստ։ Երկու երեխաների մայրիկն արձակել է ալիքավոր վարսերը, նախապատվությունը տվել քնքուշ շպարին։ Հրապարակմանը կից Լիլուն գրառում չի կատարել, սակայն երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ են հղել նրան՝ գրելով․ «Գեղեցկուհի», «Շքեղ», «Սիրուն», «Ամենասիրուն հայուհի»։