Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։
Իր միկրոբլոգում հրապարկված կադրերում դերասանուհին արտահայտիչ շպարով է, որն ընդգծում է նրա գեղեցկությունը։ Սոֆյան շքեղ սանրվածք է ընտրել, կերպարն ամբողջացրել նուրբ վզնոցով։ «Երբեմն հրաշքները պարզապես բարի սրտով լավ մարդիկ են»,- լուսանկարն անգլերենով մակագրել է նա։ Դերասանուհու էջը ողողված է հաճոյախոսություններով։
Ավելի վաղ Սոֆյան ներկայացել էր նուրբ ու քնքուշ կերպարում։ Լուսանկարն արված էր հայելու առջեւ։ Սոֆյան մեղմ շպարով էր, վարսերը հյուված էին։ Կադրին կից գեղեցկուհի դերասանուհին անգլերեն լեզվով գրել էր․ «Եթե հարկավոր է ընտրություն անել բարի կամ ճիշտ լինելու մեջ, ապա ընտրեք բարին եւ դուք միշտ ճիշտ կլինեք»։