Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում։
Դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի կինը հետաքրքիր նախշերով հագուստ է կրում ու արձակել է գանգուր մազերը։ Սոֆյա Պողոսյանը նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Հետեւորդները գնահատել են կերպարն ու բազմաթիվ դրական խոսքեր գրել. «Գեղեցկուհի»։
Օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանուհին երնկագույն զգեստ էր կրում։ Նա հավաքել է վարսերն ու նուրբ շպար նախընտրել։ Սոֆյայի կերպարն ամբողջացրել էին մեծ ականջօղերը։ Նա հրապարակմանը կից անգլերերնով գրել էր․ «Մի աշխարհում, որտեղ բոլորը դիմակ են կրում, հոգին տեսնելն արտոնություն է»։