Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի կինը սպիտակ կոստյում է ընտրել։ Հմայիչ դերասանուհին հավաքել է մազերը, նուրբ շպարն ընդգծել է գեղեցկությունը։ Սոֆյան խոշոր ականջօղեր է ընտրել ու նուրբ աքսեսուարներ։ «Անձրեւից հետո միշտ ծիածան է բացվում»,- հրապարակումն անգլերենով մակագրել է Սոֆյան, իսկ հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել նրան։
Ավելի վաղ հրապարկված կադրում դերասանուհին կրում էր խորը դեկոլտեով, սեւ երանգի բլուզ, նույն երանգի պիջակ։ Սոֆյան հյուսված վարսերով էր, մեղմ ու գեղեցկությունն ընդգծող դիմահարդարմամբ։ Կերպարն ամբողջացնում էին մեծ ականջօղերը։ Հրապարակմանը կից Սոֆյան կատարել էր հետեւյալ գրառումը․ «Սերը միայն մեկ օրենք ունի. պետք է սիրելին երջանիկ դարձնել»։ «Հրաշք», «Գանձ», «Ամենասիրուն», «Գեղեցիկ, ինչպես միշտ», - կադրին կից մեկնաբանությունների հատվածում գրել էին հետեւորդներն ու երկրպագուները։