Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Սոֆյան գունավոր զգեստ է կրում։ Դերասանուհին հավաքել է մազերը, նուրբ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել են խոշոր աքսեսուարները։ «Երջանիկ է նա, ով կարող է գեղեցկություն տեսնել սովորական բաներում»,- հրապարակումը մակագրել է դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի կինը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ արել Սոֆյային. «Միշտ գեղեցիկ ու գրավիչ»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Սոֆյան պատկերված էր ամուսնու՝ դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի հետ։ Զույգը ջերմ գրկախառնված է։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու բազմաթիվ դրական խոսքեր ուղղել զույգին. «Շատ գեղեցիկ, համապատասխան զույգ», «ամենաներդաշնակ, ամենաանթերի զույգ»։