Երգչուհի Լիլուն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բեմական կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Լիլուն պատկերված է դաշնամուրի մոտ։ Զգեստի վերնահատվածը զարդարված է վագրային պրինտով։ Երգչուհին արձակել է մազերը եւ արտահայտիչ շպար է ընտրել՝ վառ գույնով ընդգծելով շուրթերը։

 

Ավելի վաղ հրապարակված լուսանկարներում երգչուհին պատկերված էր ամուսնու հետ։ Զույգը ջերմ ու մեղմ գրկախառնված էր: Կադրերից մեկում Լիլուն երեկոյան շպարով էր՝ ընդգծված աչքեր, մեղմ շրթունքներ, կրում էր ճերմակ զգեստ։ Իսկ մյուս լուսանկարում նա կարմիր հանդերձանքով էր, կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ Հրապարակումներին կից նա գրառում չէր կատարել։