Ժաննա Բուտուլյանն այն դերասանուհիներից է, ով միկրոբլոգի իր էջը վարում է բավականին ակտիվ: Նա հաճախ է ներկայանում նոր կերպարներով եւ դիմահարդարմամբ: Ժաննան միանշանակ գիտի, թե ինչ դիմահարդարում պետք է կիրառել դիմագծերն էլ ավելի շեշտելու համար:

Դերասանուհին իր  Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր էջի հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է գրավիչ կերպարում։ Ժաննան կրում է քարերով պատված, խորը դեկոլտեով տոպ, սեւ երանգի տաբատ, մուգ կապույտ, թավշյա վերնազգեստ։ Երիտասարդ դերասանուհին վառ շպարով է։ Հրապարակմանը կից Ժաննան գրառում չի կատարել։

 

Նշենք, որ ավելի վաղ հրապարակած լուսանկարում Ժաննան ներկայացել էր գեղեցիկ ու նուրբ կերպարում։ Ժաննան սեւ-սպիտակ կադրում կրում էր մուգ երանգի հագուստ։ Երիտասարդ դերասանուհու վարսերը գեղեցիկ արձակված էին, մեղմ շպարով էր․ արտահայտիչ աչքեր, մեղմ շրթունքներ։ Կերպարն ամբողջացնում էին ձեռնոցները, ականջօղերն ու ակնոցը։